Բարերար և բազումողորմ Աստված, ընդունիր մեր երկրպագությունը, և լսիր մեր աղաչանքները, որովհետև Քեզ ապավինելով ակնկալում ենք առատ ողորմությունդ և անսպառ գթությունդ:
Բարեխնամ և ամենակալ Աստված` Հայր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, աղաչում ենք Քեզ` երկարիր աներևույթ Աջդ եւ օրհնիր և Սուրբ Հոգուդ պարգևած սրբությամբ պահիր մեր ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, որպեսզի անարատ մնալով` Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքին:
Պարգեւատո՛ւ բարեաց եւ աղբի՛ւր խաղաղութեան, Տէր Աստուա՛ծ մեր, յամենայն սատանայական խռովութեանց խաղաղացո՛ զմիտս մեր եւ զխորհուրդս ի գիշերիս յայսմիկ եւ յամենայն ժամանակի. որպէս զի առաջնորդեալք յանցաւոր կենցաղոյս՝ ժամանեսցուք յաւիտենական երկնից արքայութեան Քո, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց Քոց: Եւ ընդ նոսին գոհանալով՝ փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Երանելի սու՛րբ առաքեալք՝ հրաւիրեալք ի սկզբանէ եւ ընտրեալք յորովայնէ, սպասաւո՛րք եւ բարեկա՛մք եւ վկա՛յք Աստուածորդւոյն, բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց:
Ազատի՛չդ Քրիստոս, ազատի՛ր ինձ ձմեռային մեղքերի դառնաշունչ հողմերից, պայծառացրու՛ և ջերմացրու՛ խավարած ու սառած հոգիս և ցողի՛ր Քո շնորհի ջերմության ցողը սրտիս խորհուրդների անդաստանում:
Տեր Աստված, որ անքննելի են գործերդ
և անչափելի՝ իմաստնությունդ,
մի վերջին անգամ գթա աշխարհի հիմար ազգերին,
թողություն տուր նրանց մեղքերին,
որ արդյունք են մեծամտության,
ինքնահավանության,
ապաշնորհության ու ընչաքաղցության:
Սա հայտնի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքն է։ 2020 թվականին հենց այս սարքը դարձավ մեր պարտության սիմվոլը և Ադրբեջանի հաղթանակի սիմվոլը: Այս սարքը Հայոց մեջ ձևավորեց և ամրապնդեց պարտության բարդույթը։
Այս սարքը Հայոց մեջ ներշնչվեց որպես անհաղթահարելի օդային հրեշ...